Ցնցված ենք Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից․ ՀՀ ԱԳՆ

Ցնցված ենք Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից՝ ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։

ԱԳՆ-ն նշել է, որ պայթյունների զոհ է դարձել հարյուրից ավելի խաղաղ բնակիչ։

«Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,- ասված է գրառման մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին երկու ուժգին պայթյուն է լսվել։

IRNA գործակալության տվյալով՝ Քերմանում պայթյունի հետևանքով զոհվել է 103 մարդ, մոտ 200 մարդ վիրավորվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ