Հայաստանում տերտերապետություն չի կարող լինել․ Մայր Աթոռում իրենց վեր են դասում անգամ Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահից

Երեկ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն տարածեց, համաձայն որի դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված ժամին։  Ընդ որում, Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին։

Սակայն Մայր Աթոռից անհամաձայնություն են հայնել հեռարձակման ժամի հետ կապված և  պահանջել են եթեր չհեռարձակել Կաթողիկոսի ելույթը՝  այսպիսով Կաթողիկոսին վեր դասելով  անգամ Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահից։

Թերևս պետք է փաստենք, որ ցավոք Մայր Աթոռում չկա իրականության այն պարզ գիտակցումը, որ Հայաստանը աշխարհիկ պետություն է, այլ ոչ թե կրոնական, և  Հայաստանում տերտերապետություն չի կարող լինել։  Եվ որքան շուտ Մայր Աթոռում հաշտվեն այս մտքի հետ, այնքան շուտ վերջ կդրվի ներքին տարաձայնություններին, բայց ցավոք՝ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Մայր Աթոռում հակված պետության հետ տարաձայնությունների խորացմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ