Ռաիսին կրկին չեղարկել է Թուրքիա այցը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի պաշտոնական այցը Անկարա հետաձգվել է։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմին։

Նշվում է, որ հունվարի 4-ին նախատեսված Ռաիսիի այցը հետաձգելու որոշումը կայացվել է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցների արդյունքներով։

«Նախագահ Էրդողանը խստորեն դատապարտել է խաղաղ բնակչության դեմ իրականացված ահաբեկչությունը և հայտարարել, որ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում Իրանի կողքին է»,- ասվում է վարչակազմի հայտարարության մեջ։

Հեռախոսազրույցի արդյունքում Էրդողանն ու Ռաիսին պայմանավորվել են այցը հետաձգել։

Fars News-ը հաղորդում է, որ Իրանի Քերման նահանգը ահաբեկչություն է որակել գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունները, որտեղ թաղված է գեներալ Ղասեմ Սոլեյմանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ