«Տեսել եմ, թե ինչպես են կատվին գցել դետալ մշակող դիսկի մեջ». Նիկոլ Փաշինյան

 

Այսօր՝ մայիսի 2-ին, կառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը` դրա դրսևորումների տարբեր ձևերով և հանգամանքներով․

«Բովանդակային առումով համաձայն լինելով սրա հետ` կարծում ենք, որ այս խնդիրը պետք է լուծել համապարփակ ձևով։ Այս պահին մշակվում է նյութական իրավունքի նորմեր պարունակող օրենք ազգային ժողովում և դրա վրա աշխատում են նաև բնապահպանության նախարարության մասնագետները»։

Նշենք, որ նախագիծը ներկայացրել են ԲՀԿ-ական պատգամավորները: Այսպիսով, կառավարությունը, դրական համարելով նախագծի գաղափարը, կարծում է, որ այն համապարփակ լուծում չի տալիս խնդրին, հետևաբար փորձելու է այդ խնդիրը լուծել սեփական նախագծի շրջանակներում:

Վարչապետը նշեց, որ գաղափարի առումով նախագիծն ընդունելի է, բայց չափանիշները պետք է շատ հստակ լինեն․ «Ի վերջո խոսքը պոտենցիալ քրեական հետապնդում իրականացնելու մասին է: Որպեսզի վաղը քրեական գործ չհարուցվի մարդու նկատմամբ, ով իր ծննդյան օրվա առթիվ գառ է մորթում, այդ չափանիշները պետք է շատ հստակ լինեն, որպեսզի աբսուրդ իրավիճակների առաջ չկանգնենք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ