Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի՝ տևական ու ամուր խաղաղության հասնելու ջանքերին․ Պետդեպ

Վաշինգտոնը շարունակում է ներգրավված մնալ երկու երկրների բանակցություններում և պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկումներին՝ հասնելու տևական ու ամուր խաղաղության, որտեղ կհարգվեն բոլորի իրավունքները։

Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ քննարկում սկսեն և լուծեն հարցեր՝ ի շահ տարածաշրջանի, իսկ ԱՄՆ-ը պատրաստ է ստանձնել այդ բանացություններին նպաստողի դերը։

«Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկում են նպաստել այդ բանակցություններին: Մենք կարևոր ենք համարում երկու երկրների՝ դեմ դիմաց բանակցելը երկարաժամկետ համաձայնության հասնելու համար»,- հավելել է Միլլերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ