Ձյան հետևանքով ՀՀ որոշ ավտոճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել․ լուսանկարներ

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ձյան հետևանքով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում և Մարալիկ–Պեմզաշեն ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 տրանսպորտային միջոց և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ