Պաշտպանության բյուջեն կրկնակի ավելացել է, դպրոցներ, մանկապարտեզներ են կառուցվում․Սուքիասյանի ելույթը

ՀՀ-ում բյուջեն հավաքվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում չկան մենաշնորհներ, երբ ՀՀ-ում ազատ է տնտեսական գործունեությունը, ՀՀ-ում ցանկացած երկրի քաղաքացի կարող է գործունեություն ծավալել և հարկեր վճարել: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի քննարկման շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Ըստ պատգամավորի՝ այն, որ 2024-ի պետբյուջեն 1,5 անգամ ավելի է, քան 2017 թվականին էր, պատճառը հենց վերոնշյալ հանգամանքներն են:

«Քաղաքական թիմն ունի քաղաքական կամք, ունի սկզբունքայնություն: Այն սկզբունքները, որոնք որդեգրվել է, դրանց արդյունքում է, որ մենք կարողանում ենք բյուջե հավաքել»,- ասաց նա:

Խաչատուր Սուքիասյանը նաև կարծիք հայտնեց, որ եթե մեր նախկին իշխանություններն արմատախիլ անեին կոռուպցիոն համակարգը այնպես, ինչպես այսօր է արմատախիլ արված, ապա կունենայինք ասֆալտով փողոցներ, ճանապարհներ, կառուցված դպրոցներ կլինեին:

«Այսօրվա բյուջեն հենց կապված է նախկին 30 տարվա կրթված հասարակության հետ: Եթե կրթության տայինք, այսօր ավելի մեծ բյուջե կունենայինք, ավելի մեծ ՀՆԱ կունենայինք, որովհետև ավելի բարձր հավելյալ արժեք կստեղծեինք ՀՀ-ում»,- ասաց Սուքիասյանը և նկատեց, որ եթե այսքան մեծ գումար չհատկացվեր դպրոցաշինությանը, ճանապարհաշինությանը, ապա մի քանի անգամ շատ կհատկացվեր պաշտպանության բյուջեին, նոր տեխնոլոգիաներ, արդիական սարքավորումներ ձեռք բերելուն, նորարարական տեխնոլոգիաներ զարգացնելուն:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ