Խաղաղության պայմանագրի կնքումից հետո հիմնական փոխադրումները կլինեն Ադրբեջանի ճանապարհով․ Պապոյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսվարողների համար ՌԴ–ի կողմից նոյեմբերի 13–ից Լարսի անցակետում 30 անցակետերի փակումը։

Ըստ ՌԴ–ի՝ որպես այլընտրանք կարող է լինել Ադրբեջանի այլընտրանքային ճանապարհը։

«Այս պահին դա իրատեսական չէ, բայց խաղաղության պայմանագրի կնքումից հետո հիմնական փոխադրումները կլինեն Ադրբեջանի այդ տարածքով։ Այն ավելի կարճ է, խորհրդային միության տարիներին հենց այդ ճանապարհով է իրականացվել փոխադրումները, և ես վստահ եմ, որ դա գործելու է, և հայկական ապրանքների մրցակցությունը կավելանա Ռդ շուկայում, սակայն առանց խաղաղության պայմանագրի դա իրատեսական չէ։ Լարսը մեզ համար կենսական նշանակություն ունի»,– ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ