Եղանակն առաջիկա օրերին

Երևան քաղաքում` Նոյեմբերի 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև մառախուղ։ Նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ