Մենք մեր կարմիր գիծը գծել ենք, և մեր երկիրը պետք է բերենք խաղաղության. Ալեն Սիմոնյան

«Շատ գործողություններ կա, գերիների վերադարձը, միջազգային կառույցներում մեր պետության դեմ ներկայացրած իրենց հայցերը, ինչպես նաև մեր ներկայացրած հայցերը, սահամանի ճշտումը, ինչպես նաև սպասում և ակնկալում ենք,ո ր Ադրբեջանի նախագահը թվային առումով կհայտարարի՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մասին»:

Այս մասին այսօր լրագրողերի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևև հարցին, թե ի՞նչ գնով պատասխանեց. «Մենք արդեն հնարավոր բոլոր գները վճարել ենք և ավել գին չեմ կարծում, որ պետք է վճարենք»:

Դիտարկամնը, թե հայրենիքի մի մասը թողնելով թշնամուն, կարո՞ղ ենք մյուս մասի վրա ապրել խաղաղ Ալեն Սիմոնյանը պատասխանեց :

«Այդ հայրենիք արտահայտությունը այնքան վերացական է. Ադանա՞ն, Ղա՞րսը ձեր հայրենիքն է, Արցա՞խը ձեր հայրենիքն է: Կա պետություն, և կա հայրենիք հասկացություն, եթե դուք փորձում եք այդ արտահայտություններով մանիպուլացիաներ անել, դա ուրիշ բան է: ՀՀ-ն կոնկրետ քարտեզով անկախացել է: Վա՞նը, Մո՞ւշը, մեր հայրենիքն է, թե՞ մեր հայրենիքը չի, Էրզրո՞ւմը մեր հայրենիքն է: Ամբողջ հայակակն լեռնաշխարհը իմ որպես հայ մարդու հայրենիքն է, բայց կա պետություն հասկացություն, որով մենք անկախացել ենք»,- ասաց Սիմոնյանը և դիտարկամնը, թե այդ քարտեզների ներսում՝ մի մասում ադրբեջանական զորքեր են արձագանքեց. «Ադրբեջանի պնդմամբ, որոշ տեղերում նաև մենք ենք իրենց տարածքում: Կա Ադրբեջանական թեզ, որ կան գյուղեր որտեղ մենք ենք իրենց տարածքում: Եթե այն քարտեզով, որով մենք անկախացել ենք, կլինեն տեղեր որտեղ մենք Ադրբեջանի տարածքում ենք՝ մենք պետք է դուրս գանք այդ տարածքից, ինչպես նաև իրենք պետք է դուրս գան մեր տարածքներից»:

Սիմոնյանը նկատեց՝ երբ խոսում ենք 86 հազար 600-ի մասին, դա օդում գտնվող տարածք չի, դա նշանակում է, որ 29 հազար 800-ը Հայաստանն է. «Ասելով մեկը՝ դու ապացուցում ես մյուսը և հակառակը, խնդրում եմ, որ այդ ընկալումը լինի:

Մենք մեր համար մեր կարմիր գիծը գծել ենք և մեր երկիրը պետք է բերենք խաղաղության և այդ թիվը, որը քննարկվում է մեր կողմից է դրվել շրջանառության մեջ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ