ԿԳՄՍ նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչներից դիմումներ է ստացել

ԿԳՄՍ նախարարության կողմից հավաքագրվել է ՀՀ մարզերում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա ուսուցիչների թափուր հաստիքները, որոնք զբաղեցնելու համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են դիմել արտամրցութային կարգով: Հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հիշեցնելով, որ արդեն գործարկվել է ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ ըստ քայլերի հաջորդականության ներկայացված է, թե ուսուցիչներն ինչպես պետք է գրանցվեն ՀՀ մարզեր ուսուցիչների գործուղման համակարգում և հայտ ներկայացնեն:

«Հարթակի գործարկման պահին ուսուցիչների թափուր հաստիքների թիվը կազմել է 1422. հոկտեմբերի 18-ի դրությամբ այդ թիվը նվազել է՝ 1345: Առավել մանրամասն տեղեկատվություն հնարավոր է ստանալ հետևյալ հղումներով` https://kadrer.emis.am, https://escs.am/am/news/18643»,- ասվում է պատասխանում:

Հարկ է նշել՝ ԿԳՄՍ նախարարությունը դիմումներ է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչներից, նրանց տվյալները հավաքագրվել են և ստեղծվել է բազա: Հայտնի է նաև, որ հանրապետության տարբեր մարզերում շուրջ 100 ուսուցիչներ` նախքան օժանդակության ծրագրի հաստատումը, սեփական նախաձեռնությամբ արդեն դիմել էին իրենց բնակավայրերի դպրոցներ և անցել աշխատանքի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ