Բայդենը Նեթանյահուի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսով քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին բանակցություններից հետո հայտարարել է Սպիտակ տունը։

«Նախագահ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ, որի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Գազայի հատվածի իրադարձությունները: Բանակցություններին հաջորդող հայտարարությունը շուտով կհրապարակվի»,- նշել է Սպիտակ տունը։

Բացի այդ, նշվում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունը և պետության ղեկավարի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը կիրակի օրը Բայդենին ներկայացրել են իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ