Եվրահանձնաժողովը 5 մլն եվրո է տրամադրում ԼՂ հայերի աճող կարիքները բավարարելու համար

Եվրահանձնաժողովը Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամով պայմանավորված աճող կարիքները բավարարելու համար տրամադրում է 5 մլն եվրոյի հումանիտար օգնություն:

Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ, 5 միլիոն եվրոյի հումանիտար ֆինանսավորումը ներառում է 500.000 եվրո արտակարգ աջակցության համար, որը հայտարարվել է անցյալ շաբաթ, և 4,5 միլիոն եվրոկի չափով նոր ֆինանսավորում, որը նախատեսված է՝

— Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանվածներին օգնելու համար: Այդ օգնությունը կտրամադրվի Հայաստանում գործող ԵՄ տարբեր մարդասիրական գործընկերների կողմից և կընդգրկի մոտ 25.000 մարդու:

— ԼՂ-ում խոցելի մարդկանց օգնելու համար: Այդ օգնությունը կուղղվի ԿԽՄԿ-ի միջոցով և մոտ 60.000 մարդու կաջակցի սննդով, բուժսպասարկմամբ, կեցավայրով և լոգիստիկայով: ️

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ