4 տուն, միլիոնավոր դրամների եկամուտներ. ինչ ունեցվածք է ներկայացրել «Հանրային ձայնի» անդամ Տիգրան Ուրիխանյանը

Ներկայացնում ենք «Հանրային ձայն» կուսակցության ավագանու թեկնածու Տիգրան Ուրիխանյանի հայտարարագիրը, որը ցուցակում 2-րդն է: Նա այն ԿԸՀ է ներկայացրել օգոստոսի 10-ին:

Ըստ այդմ՝ վերջինս Կոտայքի մարզի Առինջ թաղամասում ունի 1185,7 քառակուսի մետր տարածքով բնակարան և հողամաս, տնտեսական շինություն, 74,95 քառակուսի մետր տարածքով բնակելի տուն նույն հասցեում։ Եվս երկու տուն՝ կրկին նույն հասցեում՝ 71,09 և 74,8 քառակուսի մետր տարածքով։

Ուրիխանյանը «Էկոնոմ սերվիս» ՍՊԸ-ից ստացել է 7 միլիոն 100 հազար դրամ, 8 միլիոն 200 հազար դրամ փոխառություն էլ՝ Ռուզաննա Ռազմիկի Կարապետյանից, 7 միլիոն 840 հազար դրամ փոխառություն՝ Վլադիմիր Հովիկ Փաշայանից և 7 միլիոն 840 հազար դրամ փոխառություն՝ Լաուրա Կառլենի Խաչատրյանից։

Հայտարարագիր ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 9 միլիոն 900 հազար դրամ։ Վերջինիս է պատկանում «Էկոնոմ սերվիս» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը։

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ