Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Երեսուն դիտակետում շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Շուշիի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է գրանցվել:

Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ