Ստեփանակերտում նվազել է արտադրվող հացի ծավալը. յուրաքանչյուր ընտանիքի մեկ հաց կվաճառվի

Ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը:

Այս մասին հայտնում են ԼՂ-ի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից:

Այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց:

Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները հացի արտադրամասերում վերահսկելու են հացի բաշխման գործընթացը:

Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում եգիպտացորենի ալյուրի պատրաստման և հացի արտադրման ուղղությամբ, սակայն առկա տեղումների պատճառով եգիպտացորենի լայնածավալ հունձի աշխատանքները մի քանի օրով հետաձգվել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ