Ադրբեջանը պետք է անհապաղ կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները․ իրավապաշտպան

Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի փակումը, որը շարունակվում է արդեն 8-րդ ամիս, հումանիտար արտակարգ իրավիճակ, տառապանք և դժվարություններ է առաջացնում Լեռնային Ղարաբաղում։

Այս մասին X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախկին գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։

«Նա պետք է անհապաղ կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները և դադարեցնի առաջին անհրաժեշտության ապրանքների ու ազատ տեղաշարժի համար ճանապարհի արգելափակումը», – գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ