Ես դեռ որևէ հրավեր չեմ ստացել Վլադիմիր Պուտինից, բայց ՌԴ-ն ներկա է ՀՀ-ում և ԼՂ-ում, ներկա է նաև Եվրամիությունը․ Փաշինյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Ձեզ և Ադրբեջանի նախագահին Մոսկվա՝ բանակցությունների նոր փուլի համար։ Ի՞նչ կարող եք ասել այս տարածաշրջանում Ռուսաստանի ներկայիս ազդեցության մասին։

«Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը հարցազրույցում իրեն ուղղված այս հարցին ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․

«Ես դեռ որևէ հրավեր չեմ ստացել, սա պիտի ընդգծեմ: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի ներկայությանը, գիտեք իհարկե Ուկրաինայի իրադարձությունների բերումով ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս աշխարհաքաղաքական խաղացողների ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ նվազում է, որովհետև գործնականում Ուկրաինան ամբողջ միջազգային ուշադրությունը կենտրոնացնում է իր վրա: Եվ, իհարկե, այդ գործոնը կա:

Բայց Ռուսաստանը մեր տարածաշրջանում ներկա է, ներկա է Լեռնային Ղարաբաղում, ներկա է Հայաստանի Հանրապետությունում, բայց ներկա է նաև Եվրամիությունը. Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր գործոն է:

Իհարկե, առաքելությունը պետք է լիներ երկու կողմից, որովհետև ի սկզբանե այդպիսին էր պայմանավորվածությունը, որը ձեռք բերվեց Պրահայում 2022թ. հոկտեմբերի 6-ին քառակողմ հայտարարության ընթացքում, համենայնդեպս այդ ժամանակ էր, որ առաջին անգամ Եվրամիության առաքելությունը եկավ մեր տարածաշրջան և ի սկզբանե կարծես կար համաձայնություն, որ պետք է երկու կողմից սահմանին ներկա գտնվեն Եվրամիության առաքելության ներկայացուցիչները, բայց ինչ-ինչ պատճառներով հընթացս Ադրբեջանը կարծես թե դրանից հրաժարվեց»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ