ԼՂ-ում «Հանրապետական» հիվանդանոցը ճգնաժամի շեմին է (տեսանյութ)

ԼՂ-ում դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարման կասեցման հետևանքով «Հանրապետական» հիվանդանոցը ճգնաժամի շեմին է: Ընդամենը 10 օրվա պաշար է մնացել:

Ժամ առ ժամ իրավիճակը բարդանում է, հիվանդների քանակը՝ ավելանում:

Ծանր վիճակում գտնվող հիվանդներն անգամ հնարավորություն չունեն տեղափոխվել ՀՀ՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար:

Հիվանդանոցում գտնվող որոշ հիվանդների բուժումն այլեւս հնարավոր չի լինի կազմակերպել, քանի որ հաշված օրերից կվերջանան նրանց անհրաժեշտ դեղամիջոցները:

Մանրամասները՝ ԼՂ հանրային հեռուստատեսության տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ