Ալիևը հաստատել է Ջեյհnւն Բшյրամnվի մասնակցությունը Արшրատ Միրզnյшնի հետ հանդիպմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ջեյհուն Բայրամովի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպման մասնակցությունը։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հանդիպումը կայանալու է Մոսկվայում:

Հուլիսի 20-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հավանականությունը շատ մեծ է։

Ավելի վաղ ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի թեման, որին կհաջորդի եռակողմ գագաթնաժողովի մուտքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ