Այսօր, երբ ուզում եք ծրագիր ստեղծել, արդյո՞ք հնարավոր չէ կտոր-կտոր ստեղծել, հետո բերել այդ ամենը մի հարթակի վրա հավաքել. Խաչատուր Սուքիասյանը՝ ԲՏԱ նախարարի տեղակալին

«Այն, ինչ մենք ունենք՝ վերցնենք Maylberry համակարգը, այսօր երբ ուզում եք ծրագիր ստեղծել, արդյո՞ք հնարավոր չէ կտոր-կտոր ստեղծել, հետո բերել այդ մի հարթակի վրա այդ ամենը հավաքել»,- ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դիմելով ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանին՝ ասաց ՔՊ խմբակցության Խաչատուր Սուքիասյանը:

Սուքիասյանը շարունակելով նշեց, որ զարգացած երկրներում կան պատրաստ ծրագրեր, որոնք ունեն արժեք, որակ. «Այդ ծրագրերն արդեն իրենց ինչ-որ ձևով դրսևորել են այս կամ այն երկրում, այդ հարցին ինչպե՞ս եք նայում»:

Սուքիասյանը նաև նշեց, որ պետք է մեր երկրի քաղաքացիների մասին ունեցած տեղեկություններն ավելի վստահելի սերվերներում պահվեն. «Այս հարցն ինչպե՞ս ենք լուծելու»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ