Ռուսաստանը Ադրբեջանում նոր դեսպան ունի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Եվդոկիմովին նշանակել է Ադրբեջանում դեսպան՝ Միխայիլ Բոչարնիկովին ազատելով այդ պաշտոնից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Միխայիլ Նիկոլաևիչ Եվդոկիմովին նշանակել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է հրամանագրի տեքստում։

Նշվում է, որ մեկ այլ հրամանագրով այս պաշտոնից ազատվել է Միխայիլ Բոչարնիկովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ