Ստեփանակերտի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 16-ին՝ ժամը 14:20-ին, ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել , որ Վ. Սարգսյան փողոցի թիվ 8/1 հասցեում հայտնաբերվել է տղամարդու դիակ:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետը, հետաքննիչները և ՆԳՆ ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումը:

Ոստիկանության հետաքննիչները պարզել են, որ նշված հասցեում հայտնաբերված դիակը հանդիսանում է Աշոտ Բաբայանը (ծնված 1962թ.):

ՆԳՆ ծառայողները վերջինիս տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության բյուրո ՊՈԱԿ: Զննությամբ դիակի վրա արտաքին բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ