Այս տարի Ադրբեջանում Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներ չեն եղել։ Հետաքրքիր է նաև այն, որ Իլհամ Ալիևը չի մեկնել Մոսկվա ավանդական զորահանդեսին։
Բազմաթիվ ֆոտո և վիդեո ապացույցներ կան Արցախի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձանների ոչնչացման մասին, ինչը վկայում է, որ Ադրբեջանը ոչ մի կարևորություն չի տալիս Հաղթանակին, այլ, ընդհակառակը, դա դիտարկում է որպես սպառնալիք, թեև դրա մասին պաշտոնապես չի հայտարարում։
Ամեն դեպքում, Ադրբեջանի պահվածքը կարելի է համարել ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի հանդեպ, որի հետևում կա կոնկրետ շարժառիթ և մոտ ապագայի հստակ ծրագիր։
Միաժամանակ ակնհայտ է, որ Ալիևի նման դիրքորոշումը, մեղմ ասած, չի նկատվում ռուսական լրատվամիջոցների կողմից, որոնք միշտ աչալուրջ հետևում են ՌԴ նկատմամբ վերաբերմունքի դրսևորումներին։