Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն. ՀՖՖ-ն հերքում է տարածվող լուրերը

Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն:

«Նա ունի ՀՀ անձնագիր և զինվորական գրքույկ, որը ստացել է՝ ծառայելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Մելիքյանը 30 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում:

Միաժամանակ հայտնում ենք, որ որևէ լրատվամիջոցի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանի հետ կապ չի հաստատել և նրանից այս թեմայով մեկնաբանություն չի խնդրել։

ՀՖՖ-ն հորդորում է լրատվամիջոցներին նմանատիպ լուրեր հրապարակելուց առաջ ստուգել փաստերը և դիմել համապատասխան անձանց՝ տեղեկատվության հավաստիությունը ճշտելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ