![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի խոսքով՝ օրեր առաջ ընդդիմությունը ագրեսիվ էր եկել նիստին, և իրենց համարել են թալանչի հանրապետական ու բռնկվել:
«Ընդդիմության դասի օրակարգը Շաքիի դեպքն էր, վտանգի տակ են դնում մեր զինվորների կյանքը»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է Մանավազյանը՝ հավելելով. «Շաքիում ՆԳՆ-ն անհատական տեղեկացրել է, որ նման դեպք է եղել, չի կարելի այս հուզական ֆոնը օգտագործել»:
Նրա նկատառմամբ՝ Սամվել Կարապետյանի թիմակիցները գովերգում են նրան, որ լավ տեղերում հայտնվեն. «Ասում են՝ լավ շարադրություն է գրում, մեր թագավորն է, Աստվածը: Լավ տեղերում հայտնվելու համար են անում»:
Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի՝ ընդդիմության միակ քաղաքական հենարանը եկեղեցին է մնացել:
Նրա խոսքով՝ ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ երկրի ներսում առաջանա բոյկոտ, բայց չի առաջանում:
Հարցին՝ ինչու ընդդիմությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին, վերջինս ասում է. «Առանց ընտրակաշառքի ձայն չունեն, անտեղի են համարում ՏԻՄ ընտրություններին մասնակցելը»:
Արուսյակ Մանավազյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()