Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին

Իսպանիայի Թագավորության մայրաքաղաք Մադրիդում հոկտեմբերի 6-8-ը անցկացվել է «Fruit Attraction» թարմ մրգերի և բանջարեղենի միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը առաջին անգամ մասնակցել է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով հայկական 5 ընկերությունների արտադրանքը։

Ցուցահանդեսին Հայաստանից որպես այցելու մասնակցել են նաև մի շարք այլ ընկերություններ՝ գործարար կապեր հաստատելու և միջազգային շուկայի հնարավորություններին ծանոթանալու նպատակով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով գյուղատնտեսության և ագրովերամշակման ոլորտների արտահանման ներուժի զարգացումը, աջակցել է հայկական արտադրող ընկերությունների մասնակցությանը՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներկայանալ միջազգային շուկայում, գտնել նոր գործընկերներ և ձևավորել համագործակցության նոր ուղղություններ։

Ցուցահանդեսի ընթացքում ընկերությունները ձեռք են բերել նոր գործընկերներ, ստորագրվել են համագործակցության պայմանագրեր։

«Fruit Attraction»-ին Հայաստանի մասնակցությունը կարևոր հարթակ է հայկական գյուղատնտեսական արտադրանքի միջազգային ճանաչելիության բարձրացման, արտահանման շուկաների ընդլայնման և նոր գործարար կապերի ձևավորման համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ