Սա ոչ թե ընտրություն է, այլ հանրաքվե. Երևանը պատրա՞ստ է գնալ «թաթարացման» ճանապարհով

Ռուսական օլիգարխ, փողերի լվացման հետ կապված տարբեր պատմությունների կիզակետում հայտնված Ռուբեն Վարդանյանը մոտ մեկ տարի առաջ հայտնեց Հայաստանի քաղաքացիություն ստանալու մասին։

Ամեն ինչ կարծես լավ էր սկսել միլիարդատեր օլիգարխը. բարձրագոչ անուններով տարբեր ծրագրեր, ֆորումներ, վճարվող-ծափահարողների մեծ բանակ։ Սակայն Վարդանյանը միամտություն ունեցավ հարցազրույցներից մեկում իր՝ Հայաստան գործուղման (այո, հենց գործուղման) նպատակը հանրայնացնելու և դրանով իսկ արժանի մականուն վաստակելու։ Ռուբենը լրագրողի առաջ նստած, դեմքի բավականին լուրջ արտահայտությամբ պատմում էր, որ նույնիսկ ՌԴ կազմ մտնելու դեպքում պետք է գոնե Թաթարստանի կարգավիճակ ստանալ՝ մշակութային ինքնավարության որոշակի տարրերով։

Իհարկե, Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ չմտավ, բայց այ «Թաթար» մականունը Ռուբենին կպավ։ Ու հիմա դժվար է համացանցում Վարդանյանի մասին մի հրապարակում գտնել, որի մեկնաբանություններում չորոտա «Թաթար Ռուբո» ձայնարկումը։

Այս ամենը, սակայն, ոչ Ռուբենին, ոչ էլ նրա զինակիրներին առանձնապես չի մտահոգում, քանզի նրանք անշեղ են «թաթարացման» ճանապարհից։

Երևանում սպասվող քաղաքապետի ընտրություններին ընդառաջ՝ ամբողջ քաղաքում աննախադեպ մասշտաբների «Մանե Թանդիլյաններ» են ժպտում երևանցուն ամենատարբեր պաստառներից։

Նշանակում է՝ «Թաթար Ռուբոն» ու կուսակցությունը լուրջ են տրամադրված։ Ֆինանսական միջոցների սղություն հաստատ չունեն։ Գումարն էլ Արցախի կարիքավորներին ծառայեցնելու փոխարեն Երևանի գովազդային ընկերություններին տրամադրելու բարոյական արգելք էլ չունեն։

Ու հետևաբար գնում են ոչ թե ընտրության, այլ հանրաքվեի, իսկ հանրաքվեի դրված հարցը մեկն է. «Երևանցին պատրա՞ստ է Հայաստանի թաթարացմանը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ