Ադրբեջանը կմասնակցի Աֆրիկայի ծանրամարտի առաջնությանը

Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականը ապրիլի 15-23-ը Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխարեն կմասնակցի Աֆրիկայի առաջնությանը։ Աֆրիկայի առաջնությունը կանցկացվի մայիսի 11-20-ը Թունիսում։

Քանի որ ադրբեջանական պատվիրակությունը ժամանել էր Երևան, իսկ հետո հրաժարվել էր մասնակցել առաջնությանը` պատճառաբանելով Ադրբեջանի դրոշի հետ կապված միջադեպը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) որպես այլընտրանք նման առաջարկ է ուղարկել Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիային։

Ադրբեջանական կողմը դրական պատասխան է տվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ