Սուդանում բախումների հետեւանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը ավելացել է

Սուդանում բանակի եւ արագ արձագանքման ուժերի (հատուկ նշանակության ջոկատի) միջեւ բախումների հետեւանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 436-ի, վիրավորվել է 2174 մարդ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Սուդանի բժիշկների արհմիությունը։

«Բախումների սկզբից զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 436-ի, վիրավորներինը՝ 2174-ի»,- կազմակերպության հայտարարությունը մեջբերել է Al Arabiya հեռուստաալիքը։ Կիրակի բժիշկները հայտնել են, որ հակամարտության զոհ է դարձել 425 խաղաղ բնակիչ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ