Պայթյուն Մելիտոպոլում. ZaMedia հեռուստաընկերության գրասենյակի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել

Զապորոժիեի շրջանի Մելիտոպոլ քաղաքում՝ բազմաբնակարան շենքի մուտքի մոտ՝ ZaMedia հեռուստաընկերության գրասենյակի մոտ, ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել։

Այս մասին, ըստ ria.ru-ի, այսօր հայտնել է քաղաքային վարչությունը։

«Մոտոսկովյան ժամանակով ժամը 05:15-ին Մելիտոպոլում պայթյուն է հնչել Կիրովի փողոցի բազմաբնակարան շենքի մուտքի մոտ, գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք, մեկ մարդ վիրավորվել է, նա հոսպիտալացվել է»,- ասվում է վարչակազմի Telegram ալիքում։

ՌԴ Հանրային պալատի անդամ Ալեքսանդր Մալկևիչի խոսքով, երբ հեռուստաալիքի աշխատակիցները գնացել են աշխատանքի, շենքի մոտ պայթեցվել է պայթուցիկով լցված մեքենա։

«Տարողությունը տրոտիլի համարժեքով 1,5-2 կգ էր, վիրավորվել է հինգ մարդ՝ ZaMedia հոլդինգի աշխատակիցներ և այլ քաղաքացիական անձինք»,- գրել է նա «Թելեգրամ»-ի իր միկրոբլոգում։

Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ