Գիտնականները նախազգուշացնում են Ռուսաստանի 11 շրջաններում տեղատարափ անձրևների մասին

Ռուսաստանի 4 դաշնային օկրուգի 11 շրջանում այս շաբաթ կարող է խափանվել բնակավայրերի էլեկտրամատակարարումը և տրանսպորտային կապերը։ Այս մասին զգուշացնում է Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ​​ինստիտուտը։

Առատ տեղումների և վայրկյանում մինչև 30 մետր արագությամբ քամու պոռթկումների պատճառով կանխատեսվում են Կամչատկայի երկրամասում, Մագադանի մարզում, Չուկոտկայի ինքնավար օկրուգում և Ալթայի Հանրապետությունում կենսապահովման համակարգերի աշխատանքի խափանումները։ Նման եղանակային պայմաններ են սպասվում նաև Ղրիմում, Ադիգեայում, Կոմիում, Կրասնոդարի երկրամասում, Մուրմանսկում, Արխանգելսկում և Նենեցյան ինքնավար օկրուգում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ