Գրիշա Աղախանյանը՝ 30 հազար դոլարանոց ժամացույցի մասին

Look&Face-ի եթերում պատասխանելով հարցին՝ ո՞րն է եղել իր ամենաթանկ գնումը, երգիչ, դերասան, շոումեն Գրիշա Աղախանյանն ասել է՝ ժամացույցը:

«30 հազար դոլար. առաջին անգամն է, որ ինձ թույլ տվեցի լավ ու թանկ բան ունենալ… Հիսունից հետո նոր ինձ թույլ տվեցի մի քիչ ավելի լավ մեքենա վերցնել:

Ես կարող էի իմ աշխատած գումարով ավելի շուտ ձեռք բերել ավելի լավ բաներ, բայց նոր-նոր միայն ժամն եմ թույլ տվել, մեքենա ու առանձնատուն:

Նորմալ, կայացած, վաստակող, մի քիչ հայտնի մարդը կարող է իրեն նման բաներ թույլ տալ. ինքնաթիռ չեմ առել»,— ասել է Գրիշա Աղախանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ