Վալդիմիր Վաևդանյանի, Ալեն Սիմոնյանի ու Աշոտ Փաշինյանի վրա կազմակերպած հարձակումները ակնհայտ՝ նախապես պլանավորված սադրանքների հաջորդականություն է

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է,

Ազգային Ժողովում Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակվելուց հետո երեկ նմանատիպ հարձակում է կազմակերպվում նաև Ալեն Սիմոնյանի ու Աշոտ Փաշինյանի վրա։
Դեպքերի այս հաջորդականությունը չի կարող զուտ պատահականություն լինել, և սա ակնհայտ՝ նախապես պլանավորված սադրանքների հաջորդականություն է։

Ակնհայտ է նաև, որ կազմակերպված սադրանքներն ու հարձակումները իրականացվում են Հայաստանում օտարերկրյա շահերը սպասարկողների կողմից։ Բացառված չէ, որ կլինեն էլի հարձակումներ ու սադրանքներ ուղղված ՀՀ լեգիտիմ իշխանության դեմ։

Սակայն անկախ 5-րդ շարասյան կազմակերպված հարձակումներից ու սադրանքներից՝
‼️ Հայաստանում ժողովրդավարությունը այլընտրանք չունի
‼️ Իշխանությունը հավատարիմ է մնալու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իր որդեգրած քաղաքականությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ