Սահմանին զորքերի կուտակումներ կա՞ն. Գեղարքունիքի մարզպետը մանրամասներ է հաղորդում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Հայկական ժամանակի»-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում և տելեգրամյան ալիքներում շրջանառվող լուրերին, թե իբր Գեղարքունիքի մարզի Վարդենիս գյուղի սահմանային գոտում հակառակորդի զորքերի կուտակումներ կան նշեց, որ եթե նման բան լինի ՊՆ-ն հաղորդագրություն կտարածի, կամ մեկնաբանություն կտա:

«Ես դրա վերաբերյալ ոչ մի ասելիք չունեմ: Եթե չեմ սխալվում նախարարը հերքեց այդ լուրը, որ նման տեղեկատվություն չկա, այսինքն՝ կուտկումներ չկան»,- նշեց Սարգսյանը:

Մարզպետը նաև ասաց, որ մարզում տագնապային մթնոլորտ ու տրամադրվածություն չկա. «Այս պահին մարդիկ նախագյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված: Նմանատիպ խոսակցություններ, քննարկումներ մարզում ևս չկան»:

Նշենք, որ այսօր լրագրողների հարցին, թե թշնամու զորքերի կուտակումներ կա՞ն Վարդենիսի ուղղությամբ, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում՝ կուտակումներ, ո՞վ է խոսում. Պաշտպանության նախարարը տվյալ հարցադրմանը հստակ պատասխան տվել է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ