Գեղարքունիքում ջրագծի վթարի հետևանքով 7 գյուղ ջրազրկված է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ ժամը 07.00-ից մինչև վաղը՝ մարտի 21-ը, ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ