«Երկրի Վարչապետը հասարակ ժողովրդի նման զբոսնում է». Հայկ Թորոյան

Հայկ Թորոյանն իր ֆեյսբուքյան էջում նկար է տեղադրել վարչապետ Նիկոլ Փաշինյանից և կից գրել.

«Այսօր ժամը 15:00-ի կողմերն էր, ընկերս խնդրեց, որ միասին իջնենք Թումանյան փողոց, իսկապես ծանրաբեռնված էի, չգնացի, անցավ մի 30 րոպե, ընկերս զանգեց, ասումա գիտես հենց հիմա Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Թումանյան փողոցով զբոսնում են, ավելացրեց նաև, որ նույնիսկ թիկնապահներ գրեթե չեն նկատվում, ու հետս կռվում էր, ասումա այ, որ գայիր` կտեսնեիր։

Ճիշտն ասած փորձեցի համացանցում նկարներ փնտրել, ոչ մի հատ չգտա, նստած մտածում եմ, այ՛ մարդ, Երկրի Վարչապետը հասարակ ժողովրդի նման զբոսնում է ու ոչ մի լուսանկար չկա, պարզապես հիացած եմ, որ մեր Վարչապետը և սիրելի Աննա Հակոբյանը նման զբոսանքները անում են ոչ թե փիառվելու համար, այլ նրանք իրականում ժողովրդի մի մասնիկն են, ու համոզված եմ, եթե ՀՀ Սահմանադրությունը և օրենսդրությունը չստիպեր, որ Երկրի ղեկավարը պետք է պարտադիր ունենա անվտանգության աշխատողներ, ապրի Կառավարությանը պատկանող առանձնատանը, օգտվի ծառայողական մի շարք ծառայություններից, ապա մեր Վարչապետի ընտանիքը միանշանակ կապրեր բարձրահարկ բնակելի շենքում և ավելի հասարակ, քան որոշ չտես օլիգարխներ։

Այս լուսանկարներն էլ ծանոթներիցս ֆիքսել էին օրեր առաջ, երբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը գտնվել են Գյումրիում և նույն կերպ զբոսնելիս են եղել Գյումրի քաղաքում..
Հայաստանը նման ղեկավար ոչ ունեցել ա, ոչ էլ երևի էլ կունենա, վայելեք ու իսկապես սա հպարտություն է, որ 25-տարուց ավել բռնшպետшկան Հայաստանը ունեցավ այսպիսի ղեկավար..

Եթե Ձեզանից որևիցե մեկը այսօր նկատել է և նկարել է, ունի նկար, ապա խնդրեմ անձնական նամակով փոխանցեք››։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ