Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԱՄԷ-ում անցկացվող Միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը

Փետրվարի 19-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող Միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են անվտանգության և պաշտպանության ոլորտի արդի մարտահրավերները և դրանց լուծման ուղիները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ