26-ամյա մորը գնդակահարել են առևտրի կենտրոնի կայանատեղում՝ երեխաների աչքի առաջ

Հարավային Կարոլինայում երկու երեխաների 26-ամյա մայրը գնդակահարվել է առևտրի կենտրոնի կայանատեղում՝ մեկ այլ հաճախորդի հետ վիճաբանությունից հետո: Այս մասին հայտնում է Fox News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 14-ին Իրմո քաղաքի Kroger սուպերմարկետի մոտ։ Մահացածի ամուսնու խոսքով՝ իր կինը՝ Կրեսը, ավտոկայանատեղիում վիճաբանել է անծանոթ կնոջ հետ, երբ մթերքները տեղավորում էր ավտոմեքենայի մեջ։

Վիճաբանությունից հետո ագրեսիվ տիկինը հանել է չպարզված ապրանքանիշի հրազենը և կրակել կնոջ մեջքին։ Այդ պահին մեքենայում եղել են ամուսինների երեխաները՝ երկու տարեկան տղան և նորածինը, նրանք չեն տուժել։

Դեպքի վայր ժամանած բժիշկները հայտարարել են 26-ամյա կնոջ մահվան մասին, դեպքի մանրամասները ճշտում են ոստիկանության բաժինը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ