Էդգար Սողոմոնյանը հերթական հաղթանակն է գրանցել համաշխարհային ռինգում, այն նվիրել Արցախ-Հայաստանին

MMA (ECF) վարկածով աշխարհի բացառիկ և բազմակի չեմպիոն Էդգար Սողոմոնյանը Նյու Յորքի Քուույին քաղաքում 2023 թ-ի փետրվարի 18-ին կրկին ռեկորդային հաղթանակ գրանցեց համաշխարհային ռինգում:

Հակառակորդը ՝ Մայք Բրաունը, ում ընկերուհին ազգությամբ թուրք է, մարտից առաջ սոցցանցերում հակահայ տեսանյութեր էր տարածում և սպառնում։ Մեր հայրենանկիցը մենամարտին ներկայացավ հայկական զինվորական հագուստով և Արցախի դրոշով:

Է. Սողոմոնյանը հաղթանակը նվիրեց Արցախ-Հայաստանին և ռինգում մենամարտի ավարտից հետո Արա Գևորգյանի «Արցախ» կատարման ներքո աշխարհի աչքերի առաջ ասեց հետևյալ խոսքերը. « Արցախ-Հայաստան մենք ուժեղ ենք Ես ձեր ցավը տանեմ» և ծածանեց Արցախի դրոշը: Մարզիկը 2020թ.-ի առաջնությանը գրանցելով հերթական հաղթանակը 200 պետության մեջ բարձրացրեց Հայաստանի դրոշը և ընտրելով կարգախոս հայտարարեց՝ Հայը հզոր է, հայի ոգին՝ անկոտրուն։

Բոլորովին վերջերս մարզիկը նաեւ հրաժարվել է իրեն նվիրաբերվող գումարից, խնդրելով փոխանցել այն Հայկական բանակին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ