Փոփոխություններ՝ «Դրոշի մասին» օրենքում

Համաձայն նախագծի՝ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահվելու է ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ վարչական դատարանի փոխարեն:
Ավելի վաղ հրապարակված մեկ այլ նախագծի պահանջներ էին՝

Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված:
Հայաստանի Հանրապետության դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս:
Հայաստանի Հանրապետության դրոշը` ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղության հակառակ 90 աստիճանով շրջել, այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի:
Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:
Սույն օրենքով սահմանված կարգով մշտապես բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ