Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր է (չորեքշաբթի):

Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին։ Տոնական այս օրը՝ օրենքի համաձայն, աշխատանքային է, օրը՝ չորեքշաբթի։

Հաղթանակի և խաղաղության տոնը, որը նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր է (հինգշաբթի):

Ընտանիքի օրը նշվում է մայիսի 15-ին։ Տոնական այս օրը՝ օրենքի համաձայն, աշխատանքային է (չորեքշաբթի)։

Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայիսի 16-ին, օրն աշխատանքային է:

Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր է (երեքշաբթի):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ