Պաշտոնական. 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանն ազատվեց պաշտոնից

 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է 2–րդ բանակային կորպուսի հրամանատարի՝ պաշտոնից ազատմանմասին հրամանագիրը:

Փաստաթղթում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Վահրամ Գրիգորյանին ազատել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»:

Ինչպես հայտնի է՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր:

Հրդեհի բռնկման դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ