«Ժամանակն է թեթև մեյմունությամբ Լաչինը բացել». Արամ Սարգսյանը՝ Լավրովի «ծիծաղելի» հայտարարության մասին

«Կարդում եմ Լավրովի հայտարարությունը Լաչինի միջանցքը ԱՄԲՈՂՋԱԿԱՆ բացելու առումով ու կծիծաղեի, եթե այսքան տխուր չլիներ»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ ներկայացնելով 2 կետ, թե ինչու է փակվել Լաչինի միջանցքը:

Ըստ Արամ Սարգսյանի՝ միջանցքը փակվել է.

ա) Սյունիքում համարժեք միջանցք ստանալու, իսկ չհաջողելու դեպքում

բ) Հայաստանում իշխանափոխության հասնելու նպատակով։

«Սա հասկացել է անգամ կամչատկյան խեցգետինը։ Արդյունքում չստացան ոչ միջանցք, ոչ էլ հեղափոխություն։ Ժամանակն է թեթև մեյմունությամբ Լաչինը բացել։ Սրանք հային ու հայի արցախաբնակ տեսակին լավ չեն ճանաչում։ Հայաստանում բարեբախտաբար արդեն ռուսամետությունը կատաստրոֆիկ ոչ պոպուլյար և հին է։

Հ.Գ.Ամբողջական բառն էլ ՄԱՍԱՄԲ փակ համարողներին հեգնելու համար եմ մեծատառերով գրել»,-գրել է Սարգսյանը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ժամանակ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության հնարավորինս շուտ ապաշրջափակման անհրաժեշտությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ