29 օր է, որ ահազանգում ենք․․․ դադարեցրե՛ք խոսել պարոնայք, գործե՛ք Հայաստանի երկրորդ ցեղասպանությունից առաջ․ Դենիս Ջորկաեֆ

Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս, Դեսինեի փոխքաղաքապետ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը թվիթերի իր էջում գրել է․

«29 օր է, որ ահազանգում ենք, գրում ենք, տեղեկացնում ենք, վրդովվում ենք, խնդրում ենք, աղաչում ենք..․ 29 օր է, որ կյանքի ճանապարհը փակել են ադրբեջանցիները։ 29 օր է, որ աշխարհը, մեկնաբանություններ է անում առանց որևէ արդյունքի․․․ Դադարեցրե՛ք խոսել պարոնայք, գործե՛ք Հայաստանի երկրորդ ցեղասպանությունից առաջ»։

Նշենք, որ Դենիս Ջորկաեֆը Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրն է։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ