Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանցիները առաջ չեն եկել. ՊՆ-ն ու գյուղի վարչական ղեկավարը հերքում են տարածվող լուրերը

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Գրիգորյանը գրառում է արել՝ հայտարարելով, թե «թշնամին Կապանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ անխոչընդոտ առաջ է եկել՝ իր հետ բերելով բուլդոզերներ և այլ տեխնիկա»։

Տեղեկությունը Civic.am-ի հետ զրույցում հերքեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։

Հակառակորդի առաջխաղացման վերաբերյալ լուրերը մեզ հետ զրույցում հերքեց նաև Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։ «Դա սխալ տեղեկություն է. ինչպես եղել է իրավիճակը, այդպես էլ կա»,- ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ