«Տավուշի Բերքաբեր, Պառավաքար, Վազաշեն գյուղերի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է». Փաշինյան

«Մենք ասում ենք՝ շատ լավ, եթե կան տարածքներ, որտեղից Հայաստանը պետք է դուրս գա, ապա ի՞նչ սահմանով, եթե հասկանանք այդ սահմանը, ապա դա կարող է Հայաստանի համար լինի շատ ընդունելի խոսակցություն…մենք ասում ենք՝ շատ լավ, ցույց տվեք մեզ գիծը, և դա կարող է լինել հետաքրքիր, և մենք դա չենք մերժում, որովհետև այդ նույն տարածքներում հայկական չորս գույղերի տարածքների մեծամասնությունն օկուպացված է։

Օրինակ, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է, Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի վարելահողերը ևս, դա եղել է 1991–94թթ․»,–ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ