Պեմզաշենում սպանության կասկածյալներից մեկը մշտապես եղել է դեպքի վայրում՝ հետևելով իրավապահների աշխատանքին

Պեմզաշենում 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքի մասին նոր տեղեկություններ են ի հայտ գալիս։ Կան երկու ձերբակալվածներ, որոնք նույն գերդաստանից են, ազգականներ։

Aravot.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, իրավապահները նրանցից մեկին հայտնաբերել են Երևանում, իսկ մյուսը դեպքից հետո մնացել է գյուղում։ Գյուղում մնացած անձը պարբերաբար գնացել է դեպքի վայր ու հետևել իրավապահների կատարած օպերատիվ-քննչական գործողություններին։ Նա նույնիսկ ականատես է եղել, թե ինչպես են դեպքի վայրից տեղափոխում զոհերի դիերը։ Պեմզաշենից էլ կայքը տեղեկացել է, որ այդ նույն անձը երեկ մասնակցել է սպանդի ենթարկված ընտանիքի հուղարկավորությանը, ցավակցել ընտանիքի հորը, որից հետո նրան ձերբակալել են։

Կայքի տեղեկություններով, հանցանքը բացահայտվել է ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատակիցների տքնաջան աշխատանքով։ Նրանք երեք տասնյակից ավելի քաղաքացիների են հարցաքննել, քանի որ ամեն մի տեղեկություն կարող էր շոշափելի արդյունք տալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ