«Փուռն» է տվել բոլորին․ Աշոտյանի մերձավոր շրջապատը դժգոհում է վերջինիցս

Մեր լրատվամիջոցի խիստ հավաստի տեղեկություններով Արմեն Աշոտյանի վերջին օրերի` անհասկանալի ակտիվությունից խիստ դժգոհ է իր մերձավորագույն շրջապատը: Հավաստի աղբյուրներն ասում են, որ Աշոտյանին մոտ կանգնած մարդիկ ամենատարբեր վայրերում ամենախիստ ձևերով դժգոհել են նրանից ու ասել, որ իրենց բոլորին փուռն է տվել: Եվ Արմեն Աշոտյանի կողմից կատարված բոլոր անօրինությունների հանցակիցներն այս օրերին խիստ վախվորած են ու մտածում են, որ եթե մինչև Աշոտյանի` վերջին հայտնի ելույթները գոնե կարող էին ինչ-որ մի կերպ փրկվել, ապա հիմա այդ հույսը լիովին վերացել է:
Եվ ավելին, ասում են նաև, որ աշոտյանամերձ շրջապատի անհանգիստներն իրենց երբեմնի կուռքին հայհոյելով` վազվզում են քաղաքի տարբեր անկյուններում ու փորձում են տարբեր արդարացումներ գտնել, միայն թե Աշոտյանի պատճառով չհայտնվեն ճաղերի հետևում:

Մեր ունեցած տեղեկություններով Աշոտյանի շրջապատի կարկառուն օդիոզների բոլոր չքմեղությունները, ամենատարբեր ֆորմատի ներողությունները չեն ընդունվել գործող որևէ պաշտոնյայի կողմից և ուժային կառույցները հանդարտ ու անշտապ, առանց որևէ պրովոկացիաների ենթարկվելու, զբաղված են նախկին իշխանությունների ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաների թալանի գործերի բացահայտումներով:
Սակայն այս ամենով հանդերձ, անգամ արհամարհելով սեփական յուրայինների բոլոր վախերն ու անհանգստությունները, Արմեն Աշոտյանը շարունակում է իր անհեթեթությունների շարքը և տեսնելով, որ իր դեմ քրեական գործ կարելու` իշխանություններին ուղղված զրպարտանքը սին էր ու անհեռանկար, հիմա էլ փորձում է զբաղվել 2020 թվականի արցախյան պատերազմի ամենատարբեր դրվագներն իր օգտին շահարկելով ու անգամ իր սեփական ՀՀԿ-ամիտ գաղափարներով մեղավորներ նշանակելով Շուշիի անկման համար:

Վերջին հրապարակումներից մեկում Արմեն Աշոտյանը կրկին անդրադարձել էր Շուշիի թեմային. այնտեղի բանկից ինկասացիոն մեքենաներով փող հանելու, ԱԱԾ նախկին տնօրեն և ՔԿ ներկայիս նախագահ Արգիշտի Քյարամյանի այնտեղ գտնվելու և մի շարք այլ` արդեն բազմիցս հստակորեն պարզաբանված ու հարյուրավոր անգամներ հերքված դետալների: Բայց արի ու տես, որ պարոնի տհասությունն այնքան խորն է, որ անգամ չի զլանում չարչրկված այս թեմաների մասին կրկին ու կրկին խոսել` միայն թե էժան շոուներով կարողանա փրկել սեփական կաշին:

Ամենևին չցանկանալով անդրադառնալ Արցախյան 44-օրյա պատերազմի ու Շուշիի` արդեն իսկ բազմիցս հանրայնորեն քննարկված թեմաներին, այնուամենայնիվ կցանկանայինք մեկ վերլուծություն կատարել ու դա հռետորական հարցադրումների ու պատասխանների տեսքով ներկայացնել ինչպես Աշոտյանին, այնպես էլ բոլոր հետաքրքրվողներին.

-Շատ է խոսվում, թե ի՞նչ էր անում Շուշիում Արգիշտի Քյարամյանն այդ օրերին:

-Ցավալի է, որ այդ հարցին անդրադառնալիս` մենք կարողանում ենք տալ ընդամենը մեկ հայ երիտասարդի և այդ պահին նախկին պաշտոնյա Արգիշտի Քյարամյանի անունը… ցանկալի կլիներ, որ մենք այդ օրերին Շուշիում գտնվող անձանց անունները խիստ կասկածելի երանգներով հաղորդելու փոխարեն ազգովի հպարտորեն նշեինք, որ այդ պահին ոչ միայն այնտեղ է եղել ԱԱԾ նախկին տնօրենը, այլ ասեինք նաև, որ այնտեղ են եղել ՀՀ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և այլ հայ երիտասարդներ, այլ նախկին պաշտոնյաներ` իրենց հայրենասիրական ամենախորը կեցվածքով… բայց ցավոք այդպես չեղավ ու այսօր Շուշիի անկման մեջ ամենատարբեր մեղավորներ ենք փնտրում, բացի մեզանից: Իսկ եթե Աշոտյանին շատ է հետաքրքրում, թե ի՞նչ է արել Քյարամյանն այնտեղ ու երբ է դուրս եկել Շուշիից, ապա թող այդ հարցն ուղղի իր քաղաքական ՄԵԾ թիմի անդամ Սեյրան Օհանյանին և ստանա պատասխանը:

— Շատ է խոսվում Շուշիի բանկից ինկասացայի մեքենաներով վերջին օրը գումար հանելու մասին:

-Զարմանալի է, որ որևէ մեկը կարծում է, թե Շուշվա բանկում պատերազմի առաջին կրակահերթերից մինչ այդ` վերջին օրերը գումար կարող էր մնալ, որը ստիպված պիտի դուրս բերեր Արգիշտի Քյարամյանը… եթե այդպես մտածողներն իրականում այդպես են մտածում, ապա ցավում ենք և առաջարկում դիմել բուժօգնության, իսկ եթե դա անում են մտացածին, ապա պարզ հասկանում ենք, թե ինչու՞ է Աշոտյանի գաղփարական նախահայր Նժդեհն ասել, որ յուրաքանչյուր ազգ ունի իր տականքը, բայց հայի տականքն անգերազանցելի է … և հենց այդ անգերազանցելիության պատճառով էլ մենք ունեցել ենք մեր բոլոր պատմական անհաջողությունները` Նժդեհից մինչև մեր օրեր…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ