«Երկար տարիներ անց տարածաշրջանում մշտական ​​խաղաղություն ապահովելու հնարավորություն է ստեղծվել». Էրդողան

«Սահմանների սահմանազատումը, Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև հաղորդակցության բացումը և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր քայլեր կլինեն, որոնք կնպաստեն տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը»,— լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանից վերադարձի ճանապարհին։

«Երկար տարիներ անց տարածաշրջանում մշտական ​​խաղաղություն ապահովելու հնարավորություն է ստեղծվել. հուսով ենք՝ Հայաստանը կգնահատի այդ պատմական հնարավորությունը»,- նշել է թուրք պաշտոնյան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ